Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Բերձորը մեր ոգու ամրոցն է, ուր թշնամին ձգտում է մտնել եղկելի ստորագրությամբ բացված «դարպասներով». Վարդան Ոսկանյան

Բերձորը մեր ոգու ամրոցն է, ուր թշնամին ձգտում է մտնել եղկելի ստորագրությամբ բացված «դարպասներով». Վարդան Ոսկանյան
31.07.2022 | 11:57

Թվում է, թե Բաքվի բռնապետը ստացել է իր երազածից էլ ավելին՝ ոչ միայն Արցախից, այլ նաև նույնիսկ Հայաստանից բռնազավթված տարածքներ, ուստի Բերձորը՝ այսօր, ցավալիորեն, կիսաուրվական դարձած այդ քաղաքը, գրեթե ոչինչ է, և «անտրամաբանական» է դրան տիրանալու նրա մարմաջը։


Սակայն, բացի ամեն ինչից, Բերձորը հետանկախության շրջանի հայկական զենքի հաղթական փառքի վերջին խորհրդանիշներից մեկն է, որն ամեն օր հիշեցնում է մեր հերոսական ոչ շատ վաղ անցյալը, ուստի, ըստ բարբարոսների, մեզ պետք է զրկել նաև դրանից՝ արնաքամ անելու Հայաստանի ոչ միայն մարմինը, այլ նաև ոգին։
Բերձորը պարզապես միայն բնակավայր չէ, հաղորդակցության ուղի չէ, գազամուղ կամ համացանցային մալուխ չէ, Բերձորն այն խորհրդանիշներից է, որը «մատնում է», որ Հայաստանը՝ որպես ազգ և պետություն, կարող է ունենալ ոգի, ջախջախել թշնամուն, ջախջախել հերոսաբար, ջախջախել անսպասելի, ջախջախել բարբարոսների անպարտելիության և մեր «թշվառ ու անտեր» լինելու հարյուրամյակների կարծրատիպը ոտնակոխ անելով։


Բերձորը միայն տեղանք կամ քաղաք չէ, Բերձորը մեր ոգու հերթական ամրոցն է, ուր թշնամին ձգտում է մտնել ոչ թե մարտական փառքով, ինչպես դա արել ենք մենք՝ որպես այս սրբազան լեռնաշխարհի արժանի զավակներ, այլ եղկելի ստորագրությամբ բացված «դարպասներով»։

Դիտվել է՝ 9823

Մեկնաբանություններ